Ի՞նչ է Տեռասային հատակը: SKEMA WPC տեռասային հատակների առանձնահատկությունները։
Բացօթյա տարածքների համար հատակներ ընտրելիս հատկապես կարևոր է, որ այն լինի ՇԱՏ ամուր, մաշվածության, քերծվածքների, հարվածների, սուր եղանակների հանդեպ դիմացկուն, բայց միևնույն ժամանակ հարմարավետ և գեղեցիկ:
Վերը նշված բոլոր պահանջներին՝ համապտասղանում է այսօր արդեն հայտնի դարձած՝ ՏԵՌԱՍԱՅԻՆ հատակը (террасная доска, декинг,Decking-WPC), որը օգտագործվում է ոչ միայն նավաշինության մեջ: ԿԱՐԵՎՈՐ! Տեռասային հատակը հաճախ շփոթում են տախտակամածի տախտակի հետ, բայց դրանք առանձին նյութեր են ։ Առաջինը ունի ռելիեֆային մակերես, վերջինը՝ հարթ:
Decking (անգլերեն բառից deck — “տախտակ”, հատակ) խոնավության դիմացկուն մոդուլներ են, որոնք չեն վախենում ջերմաստիճանի փոփոխություններից և օգտագործվում են բացօթյա տարածքների՝ (այգիների պերգոլաներ, շքամուտքեր, նավամատույցներ, զբոսավայրեր, լողափի տեռասներ, լողավազանների շուրջ տարածքներ, ժամանակավոր տախտակամածներ, զբոսայգիների, սրճարանների տարածքներ, բաց և ապակեպատ պատշգամբներ, լոջաներ և այլն ) ձևավորման մեջ:
Decking-ն, ի սկզբանե օգտագործվել է նավաշինության մեջ: Այն դրվեց տախտակամածների և նավամատույցների վրա, որոնք ամբողջ տարվա ընթացքում դիմակայում էին խոնավությանը, ցրտին, արևի ուղիղ ճառագայթներին և այլն։ Այժմ decking-ը օգտագործվում է բացօթյա տարածքների ձևավորման մեջ և կոչվում է ՏԵՌԱՍԱՅԻՆ տախտակ, հատակ, նաև պարտեզի մանրահատակ:
Ինչի՞ց է այն պատրաստված
Ըստ արտադրության մեթոդի, գոյություն ունի տեռասային հատակների 3 տեսակ․1․ Պինդ, ամբողջական փայտանյութից
2․ Հատուկ ջերմային մշակում անցած փայտից
3․ Կոմպոզիտային (WPC), որը հիմնված է փայտի մանրաթելի և պոլիմերների վրա:
Ծածկույթի կարևոր առանձնահատկությունները
Որոնք են տեռասային հատակի դրական և բացասական կողմերը՝ մեծ մասամբ կախված է նրանից, թե ինչից է այն բաղկացած: Մի փոքր ներկայացնենք դրանք։ Բայց նախ, եկեք վերլուծենք ընդհանուր ցուցանիշները:
1․ Խոնավության դիմադրություն: WPC տախտակը չի վախենում ջրից սկզբունքորեն, փայտը դառնում է հիդրոֆոբիկ՝ տախտակի մակերեսի հատուկ պաշտպանիչ շերտից հետո:
2․Դիմադրություն ջերմաստիճանի ծայրահեղ տատանումներից: Սա ավելի շատ վերաբերում է կոմպոզիտային տեռասի ծածկույթներին` (WPC) կամ թանկարժեք փայտերին:
3.Մաշվածակայունություն․ Ոչ բարձրակրունգ կոշիկները, ոչ ծանր կահույքը, ոչ էլ այլ ագրեսիվ միջոցներ չեն կարող վնասել այս ծածկույթը:
4․ Անվտանգություն. Անհնար է սայթաքել գերանների վրա, մակերեսի ակոսների շնորհիվ, չէ որ դրանք հաճախ դրվում են նավամատույցներում, լողավազանների մոտակայքում:
5․ Երկարակեցություն. Ակտիվ շահագործման ընթացքում՝ կյանքի տևողությունը հասնում է 15-20 տարի:
Բնական ՓԱՅՏԻՑ պատրաստված տեռասային հատակներըը գնահատվում են հետևյալ կերպ`
.էկոլոգիապես մաքուր, գեղեցիկ տեսք, հակասայթաքուն ծածկույթ, որը կարևոր է լողավազանի շուրջ կամ արահետների համար՝ հատկապես ձմռանը,
Բնական փայտի թերությունները՝
․բարձր գին
․նյութի մշտական մանրակրկիտ խնամքի անհրաժեշտություն
. միջինը՝ 5-7 տարին մեկ անգամ, բնական փայտը պետք է փոխվի` փտելու պատճառով
․ավելի կարճ ծառայության ժամկետ՝ համեմատած decking-ի (WPC)հետ, որն իր բաղադրության մեջ ունի սինթետիկ պոլիմերներ։
Փայտ+Պոլիմերային կոմպոզիտից պատրաստված decking-WPC ՏԵՌԱՍԱՅԻՆ հատակները ունեն՝
․հեշտ տեղադրում,հակահրդեհային դիմադրություն,երկարակեցություն-15-20 տարի, համեմատ ցածր գին, հակասնկային դիմադրություն և միջատներին դիմակայող, չսայթաքող, (կարևոր է իմանալ կոմպոզիտային ծածկույթում՝ փայտի և պոլիմերի հարաբերակցությունը), քանի որ որակը և երկարակեցությունը կախված է դրանից։
Ելնելով վերոնշյալ տեռասային հատակների առանձնահատկություններից, Ձեզ ենք ներկայացնում իտալական հայտնի հատակ արտադրող՝ SKEMA ապրանքանիշի Կոմպոզիտային WPC(decking) ՏԵՌԱՍԱՅԻՆ հատակները։
SKEMA WPC տեռասային հատակների առանձնահատկությունները։
ՓԱՅՏԻ մանրաթելի 60%-ը, ՊՈԼԻԷԹԻԼԵՆԻ 30%-ը, և հատուկ, արտամղման գործընթացներով խառնված ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ 10%-ը՝ գերազանց հավասարակշռություն են ստեղծում նյութերի միջև: Նորարարական արտադրանք, որը բնութագրվում է պոլիմերների վերամշակման ժամանակակից տեխնոլոգիայի բազմաթիվ առավելություններով։
SKEMA-ն, առանց սոսնձի և քիմիական այլ նյութերի օգտագործման, (փայտի մանրաթելերեն ու պոլիէթիլենը` հալեցվում են շատ բարձր ջերմաստիճանում), ստեղծում է բարձր ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ արտադրանք։ Պոլիմերային թաղանթը հանդիսանում է, որպես արտաքին պաշտպանություն և ծածկույթը դարձնում է անջրանցիկ, քերծվածքներից դիմացկուն և հեշտ լվացվող։ Չի պահանջում հավելյալ խնամք։
- Այն էկոլոգիապես մաքուր նյութ է, անվնաս է շրջակա միջավայրի համար, ջրակայուն է և չի պահանջում որևէ հատուկ խնամք:
- Իդեալական է բոլոր բացօթյա տարածքների համար։
- Հատուկ մշակման շնորհիվ՝ SKEMA WPC ՏԵՌԱՍԱՅԻՆ ՀԱՏԱԿՆԵՐԸ կայուն են միջատների և սնկերի դեմ։
- Դիմացկունության ԲԱՐձՐ աստիճան։
- Չի կլանում մնացորդները կամ հեղուկները։
- Ժամանակի ընթացքում չի փշրվում և չի փչանում։
- Կանխում է բորբոսի առաջացումը։
- Ունի չսահող Մակերես։
- Չի դեֆորմացվում, երբ ջերմաստիճանը փոխվում է:
- Հեշտ տեղադրվող և լվացվող։
- SKEMA WPC OUTSIDE- 3 հավաքածուները Marina Real, Marina Pacto, և Marina Compact բազմակողմանի Տեռասային հատակները թույլ են տալիս ստեղծել բացօթյա տարածքներ, որոնք կարելի է վայելել ամբողջ տարվա ընթացքում ՝ դիմակայելով ինչպես ամառային բարձր ջերմաստիճանին, այնպես էլ ձմռան ցրտին:
- Այս էկոլոգիապես մաքուր արտադրանքը, որը պատրաստված է էկոլոգիապես մաքուր նյութերից, երաշխավորում է բարձր կատարողականություն՝ անվտանգության և պահպանման առումով, նրա գեղեցկությունը լրացվում է չսայթաքող մակերեսով, եղանակային դիմադրությամբ և հեշտ մաքրմամբ: Այն նաև ապահովում է բարձր արդյունավետություն։
TOP FLOOR-Ը, հանդիսանալով SKEMA ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչը, առաջարկում է Տեռասային հատակների բազմազան տեսականի և, փաստաթղթավորված ԵՐԱՇԽԻՔ՝ բոլոր ապրանքատեսակների համար։