Նկարագրություն
Lechner ապրանքանիշի SPM Bond-ը հիպոալերգիկ, մեկ կոմպոնենտային, խոնավադիմացկուն, սիլան-մոդիֆիկացված պոլիմերի հիման վրա սոսինձ է՝ նախատեսված մանրահատակների, մանրահատակային տախտակների համար։ Այն չունի հոտ և չի պարունակում լուծիչներ, ջուր, ամիններ, էպօքսիդային խեժեր, իզոցիանատներ։ Էկոլոգիապես մաքուր է։ SPM Bond Սոսինձը պատկանում է ցածր Ցնդող Օրգանական Միացություններ ունեցող ապրանքների դասին։