Նկարագրություն
Հունգարական Grabo ապրանքանիշի Silver Knight հավաքածուի վինիլային հատակները ունեն ինքնաախտահանիչ ծածկույթ, որը՝ առանց քիմիական նյութերի օգտագործման, վերացնում է տարբեր պաթոգեն միկրոօրգանիզմներ: Այն եզակիներից է շուկայում, որ ունի երկակի պաշտպանության համակարգ։ 1-ին ՝ արծաթի պարունակություն, որի արդյունքում ախտածին միկրոօրգանիզմները, բակտերիաները, վիրուսները ոչնչանում են և 2-րդը՝տիտանի-երկօքսիդ, ինչի շնորհիվ միկրոօրգանիզմները օքսիդանում են ծածկույթի մակերեսից: Այս վինիլային հատակները հեշտ են մաքրվում և ապահովում են օդի մաքրությունը տարածքում։
GRABO Silver Knight Diamond Tech ROCK իրենից ներկայացնում է հետերոգեն՝ 2մմ ընդհանուր հաստությամբ խիտ վինիլային հատակ, բացի վերը նշված հատկություններից, ունի նաև գերազանց մաշվածակայունության` 0,7մմ շերտ, էքստրեմալ քիմիական կայունություն և բծերի նկատմամբ կայունություն, ինչպես նաև BFL-s1 վկայագիր ՝ հրակայունության վերաբերյալ: Նախատեսված են հիվանդանոցների, պոլիկլինիկաների, բժշկական բոլոր տեսակի կենտրոնների, ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների և ծերանոցների համար։