Նկարագրություն
Հունգարական Grabo ապրանքանիշի Silver Knight հավաքածուի վինիլային հատակները ունեն ինքնաախտահանիչ ծածկույթ, որը՝ առանց քիմիական նյութերի օգտագործման, վերացնում է տարբեր պաթոգեն միկրոօրգանիզմներ: Այն եզակիներից է շուկայում, որ ունի երկակի պաշտպանության համակարգ։ 1-ին ՝ արծաթի պարունակություն, որի արդյունքում ախտածին միկրոօրգանիզմները, բակտերիաները, վիրուսները ոչնչանում են և 2-րդը՝տիտանի-երկօքսիդ, ինչի շնորհիվ միկրոօրգանիզմները օքսիդանում են ծածկույթի մակերեսից: Այս վինիլային հատակները հեշտ են մաքրվում և ապահովում են օդի մաքրությունը տարածքում։
Silver Knight Acoustic 7 հավաքածուն 3,20 մմ ընդհանուր հաստությամբ, ակուստիկ վինիլային հատակ է, ունի 0.7 մմ հաստությամբ մաշվածակայուն շերտ,հրակայունության BFL-s1 վկայագիր։ Բացի այդ, ապահովում է քայլելու հարմարավետություն և բարձր ձայնամեկուսացում: