Նկարագրություն
GraboPlankIT-ը Լյուքս դասի վինիլային հատակ է (LVT)՝ 2,5 մմ հաստությամբ, որը, շնորհիվ իր վերին մաշվածակայուն շերտի՝ 0,55 մմ հաստությամբ, առաջին հերթին խորհուրդ է տրվում օգտագործել Կոմերցիոն տարածքներում: Արտադրվում է փայտի տարբեր տեսակների իմիտացիաներով, բազմազան երանգներով, մանրահատակի և շվեդական հատակի տեսքով: Նրա շնորհիվ Դուք կարող եք ստանալ յուրահատուկ և դասական ոճ ցանկացած ինտերիերում՝ բնակարաններում, խանութներում, ռեստորաններում, գրասենյակներում և այլ հասարակական վայրերում: Շնորհիվ մակերեսային PUR շերտի, ծածկույթները հեշտ մաքրվող են և չեն պահանջում հավելյալ խնամք։