Խցանային հատակներ՝ PrintCork և HotCoating նորագույն տեխնոլոգիայով:
Նախորդ հոդվածում Ձեզ արդեն ներկայացրել էինք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում խցանային հատակը և ի՞նչ կարևոր առավելություններ ունի։
Ինչպես արդեն գիտեք, խցանը էկոլոգիապես անվտանգ է և նրա արտադրության համար օգտագործվում է հատուկ ցեղատեսակի կաղնու կեղևի վերին շերտը: Սա եզակի բնական հումք է: Այնուհետև այն անցնում է մի շարք հատուկ մշակման տեխնոլոգիաներ՝ չորացում, մշակում, եփում։ Մանրացված և վերամշակված կեղևի զանգվածը դրվում է հատուկ բարձր ճնշումով սեղման տակ, ինչի շնորհիվ այն դառնում է շատ ամուր և դիմացկուն ու ստանում է յուրահատուկ տեսք։
Այս անգամ կխոսենք Top Floor-ում ներկայացված հատուկ՝ PrintCork և HotCoating տեխնոլոգիայով մշակում անցած խցանային հատակների մասին, որոնք նորույթ են հատակի ծածկույթների ոլորտում։
PRINTCORK ՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՄԱՍԻՆ – ՖՈՏՈ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԽՑԱՆՆԵՐԻ ՎՐԱ
Այս տեխնոլոգիայի գաղափարը պայմանավորված է տեսականին ընդլայնելու և խցանային հատակների դրական հատկությունները հատակի վրա տեղափոխելու հետ, որոնք կունենան կամ ավանդական ‘ փայտ, մարմար, քարի տեսք, կամ հակառակը, յուրահատուկ և անսովոր (ավազ, ծաղիկներ, , գրաֆիկա և այլն)։
Տպագրությունը կատարվում է մեծ արդյունաբերական տպիչի օգնությամբ և UF-անվտանգ թանաքով։ Թվային պատկերները տպագրության համար (նկարների դասավորությունները և դիզայնը) պատրաստվում են գրաֆիկական խմբագիրների մեջ (Adobe Photoshop, CorelDRAW): Այնուհետև պատկերը անցնում է է հատուկ HotCoating տաք լաքապատում։
HotCoating լաքապատման առավելությունները
Մինչ օրս խցանային հատակների լաքապատման մեջ չի եղել այնպիսի տեսակ, որ պահպանի 33 կարգի (բարձր ծանրաբեռնվածություն ունեցող տարածքների՝գրասենյակներ, ռեստորաններ, խանութներ և այլ հասարակական տարածքների համար նախատեսված) դիմացկունության չափանիշները։
Այս տեխնոլոգիայի կարևորագույն հատկությունը նրանում է, որ այն կիրառվում է տաք վիճակում, ինչի շնորհիվ պահպանվում են մի շարք կարևոր հատկություններ՝
1․ Բացառիկ ամրություն և դիմացկունություն
2․ Բարձր քերծվածքակայունության աստիճան
3․ 100% կայունություն ուլտրամանուշակագույն ուղիղ ճառագայթների տակ
4․ Բնական անփայլ թափանցիկություն, ինչի շնորհիվ պատկերը ավելի գունեղ է
5․ Բարձր ջերմային դիմացկունություն, նույնիսկ բաց կրակի
6․ Էկոլոգիապես մաքրության բարձր ցուցանիշ
Լաք HotCoating բացարձակապես անվտանգ է մարդու առողջոըթյան համար, Դրեզդենի լաբորատորիայի հետազոտությունների արդյունքներով ՝ լաք HotCoating-ը լիովին համապատասխանում է առողջության անվտանգության կանոններին):
Top Floor – Որակի և Ճաշակի լավագույն գրավական