Փայտե մանրհատակային տախտակի առավելությունները
Մանրահատակային տախտակը համարվում է այսօր ամենատարածված հատակի ծածկույթը՝ շնորհիվ իր որակական հատկանիշների, երկարակեցության և տեսքի, նրա պահանջարկը տարեցտարի ավելանում է:
Եկեք պարզենք, թե ինչում է կայանում մանրահատակային տախտակի առավելությունները ի տարբերություն մնացած հատակի ծածկույթներից։
Ամենակարևորագույն հատկանիշներից մեկը- որ այն ամբողջությամբ բաղկացած է բնական ամբողջական փայտե շերտերից։
Մանրահատակային տախտակը հիմնականում բաղկացած է՝
Երեք՝ բնական փայտե շերտերից, որի վերին շերտը արժեքավոր փայտատեսակ է ՝ կաղնի, հացենի, թխկի և այլն։ Հենց այս շերտի փայտատեսակից և հաստությունից է կախված մանրահատակային տախտակի երկարակեցությունը։ Շնորհիվ իր եռաշերտ կառուցվածքի՝ այն շատ ամուր է և դիմացկուն:
Մանրահատակային տախտակի վերին շերտի դիզայնը կարող է լինել` միաշարք, երկշարք և եռաշարք։
Դիտարկենք մանրահատակային տախտակի մի շարք առավելություններ․
1․ Այն անցել է վերամշակման ամբողջական փուլ և տեղադրումից հետո կարիք չունի լաքապատման կամ որևէ այլ մշակման։
2․ Էկոլոգիապես մաքուր է և անվնաս։
3․ Տեղադրումը շատ հեշտ է և պարզ՝ առանց որևէ խոչընդոտների։
4․ Ունի բարձր ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման աստիճան։
5․ Կախված փայտատեսակի վերամնշակումից և ապրանքանիշի որակից՝ երկարակյաց են և դիմացկուն։
Այցելեք Top Floor խանութ-սրահ, որտեղ կգտնեք Եվրոպական արտադրության փայտե մանրահատակային տախտակների ամենորակյալ տեսականին, իսկ ճիշտ ընտրության հարցում՝ Ձեզ կօգնեն մեր փորձառու մասնագետները։