Լամինատե հատա՞կ, թե՞ փայտե մանրատախտակ
Հատակի ծածկույթի ընտրությունը իրենից ներկայացնում է ֆունդամենտալ ներդրում, քանի որ հատակը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև որակով և երկարակյաց։
Այսօր հատակի ծածկույթների տեսակների բազմազանության մեջ ճիշտ կողմնորոշվելն ու ընտրություն կատարելը այնքան էլ հեշտ չէ։
Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք երկու` ամենատարածված հատակի ծածկույթների մի շարք տարբերությունների մասին, ինչը մի-փոքր կհեշտացնի Ձեր ընտրությունը։
ԵՎ այսպես՝ լամինատե հատատա՞կ, թե՞ մանրատախտակ(паркетная доска).
Նշենք, որ այս եիկու ծածկույթները արտաքնապես շատ նմամ են՝ իրենց էսթետիկ տեսքով և դիզայնով։ Երկուսն էլ բաղկացած են մի քանի շերտերից (տարբեր հատկություններով) և տեղադրվում են նույն կերպ։ Սակայն, իհարկե տարբերություններ կան։
ԼԱՄԻՆԱՏ – Եռաշերտ հատակի ծածկույթ է, որը բաղկացած է սեղմված փայտի մանրաթելից, ներծծված թղթախեժի շերտից և մաշվածակայուն վերին շերտից, որը պաշտպանում է քերծվածքներից և վնասվածքներից, դասակարգվում է ըստ կարգերի, որոնցից կախված է որակն ու տարածքային կիրառությունը։
Այսօր շատերը նախապատվություն են տալիս լամինատե հատակներին, քանի որ հեշտ և արագ են տեղադրվում, պրակտիկ են օգտագործման մեջ, չունեն հավելյալ խնամքի կարիք և, որ ամենակարևորը՝ մատչելի են։
Ի դեպ, կա այնպիսի թյուր կարծիք, որ լամինատե հատակները՝ դրանք արհեստական ծածկույթներ են, ունեն թունավոր հոտ և ավելի քիչ դիմացկուն են, քան՝ փայտը։ Սակայն դա ամենևին էլ այդպես չէ, երբ խոսքը գնում է որակյալ, բրենդային արտադրանքի մասին։ Այսօր արտադրվում են այնպիսի լամինատե հատակներ, որոնք իրենց որակական ցուցանիշներով համապատասխանում են աշխարհում ընդունված որակի ամենաբարձր նորմերին (ունեն 20-30 տարի երաշխիք)։
ՄԱՆՐԱՏԱԽՏԱԿ– բաղկացած է երեք՝ բնական փայտե շերտերից, որի վերին շերտը արժեքավոր փայտատեսակ է ՝ կաղնի, հացենի, թխկի և այլն։ Հենց այս շերտի փայտատեսակից և հաստությունից է կախված մանրահատակային տախտակի երկարակեցությունը։
Մանրահատակային տախտակը (паркетная доска) ժամանակակից մանրահատակի տարբերակ է, և ի տարբերություն սովորական փայտե մանրահատակի՝ հեշտ է տեղադրրելը և խնամքը։ Այն վերամշակված է և չի պահանջում լաքապատում տեղադրումից հետո։ Սակայն, ի տարբերություն լամինատի՝ այն ամբողջությամբ բաղկացած է բնական ամբողջական փայտե շերտերից։
Այս երկու տեսակների մեջ ընտրություն կատարելիս շատ կարևոր է ուշադրություն դարձնել՝ էկոլոգիապես անվտանգությանը, մաշվածակայունության ու դիմացկունության աստիճանին (կարգ), ջրակայունությանը, խոնավադիմացկունությանը, որոնցով էլ պայմանավորված է նրանց որակը։
Ուստի հատակի ծածկույթ ընտրելիս շատ կարևոր է իմանալ, թե՞ որ երկրի արտադրանք է, ինչ ապրանքանիշի է և ունի՞ արդյոք վերընշված հատկանիշներին համապատասխանող որակի երաշխիք։ Եվ եթե հարցնենք աշխարհում ամենափորձառու մասնագետներին, թե ո՞րն է նախընտրելի տարբերակ՝ լամինատե հատակը, թե՞ փայտե հատակը, կստանաք պատասխան․ Երկու դեպքում էլ՝ միանշանակ ՈՐԱԿՅԱԼԸ։
Դե ինչ, կարդացեք, եղեք տեղեկացված ու կատարեք Ձեր ընտրությունը TOP FLOOR-Ի հետ։