Ի՞նչ է Վինիլային հատակը և նրա առանձնահատկությունները
Ի՞նչ է Վինիլայն հատակը
Վինիլային հատակը՝ PVC (պոլիվինիլքլորիդային) հիմքով, ամուր և ջրակայուն միատարր կամ բազմաշերտ նյութ է: Այս տեսակի հատակների անվանումները տարբեր են՝ վինիլային հատակներ, վինիլային սալիկներ, վինիլային լամինատ, PVC սալիկներ, կվարց-վինիլային սալիկներ, կվարց-վինիլային լամինատե հատակներ, LVT (լյուքս վինիլե սալիկներ): Իրականում այս բոլոր անվանումներն էլ կիրառելի են մեկ նյութի համար՝ ՎԻՆԻԼԱՅԻՆ հատակներ (հատակի ծածկույթներ), որոնք բաղկացած են մի քանի վինիլային և կոմպոզիտային շերտերից՝ ամուր սոսնձված կամ խառնված միմյանց հետ’ մաշվածակայունության և բարձր դիմացկունության հատկանիշներով:
Վինիլային հատակները հայտնվել են հատակի ծածկույթների ոլորտում համեմատաբար վերջերս՝ մի քանի տասնամյակ առաջ։ Սակայն վերջին տարիների ընթացքում շուկայում նրանց մասնաբաժինը ակտիվորեն մեծանում է` յուրահատուկ հատկանիշների շնորհիվ: Վինիլային հատակները լայնորեն օգտագործվում են բնակելի տարածքներում, ինչպես նաև կոմերցիոն տարածքներում՝ գրասենյակներում, առևտրային կենտրոններում, հիվանդանոցներում և լաբորատորիաներում, կրթական համալիրներում և մանկապարտեզներում, սպորտային և պարային դահլիճներում և այլ հասարակական տարածքներում։
Ի՞նչ տեսակներ գոյություն ունեն
Ըստ դրա լինում են ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ, ԿՈՄԵՐՑԻՈՆ և ՍՊՈՐՏԱՅԻՆ վինիլային հատակներ, որոնք իրենց հատուկ առանձնահատկություններով համապատասխանում են տվյալ տարածքներին։
Եկեք ավելի մանրամասն հասկանանք, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, և ի՞նչ կարևոր հատկություններ ունի.
Նախ և առաջ նշենք, որ ըստ կառուցվածքի` վինիլային հատակները լինում են՝
- ՀՈՄՈԳԵՆ՝ (այսինքն, միատարր, ամբողջ շերտ` նախատեսված հիմնականում խոշոր օբյեկտների և տարածքների համար):
2. ՀԵՏԵՐՈԳԵՆ (տարասեռ, բազմաշերտ, մոդուլային վինիլային հատակներ, օր՝ LVT, կվարց-վինիլ, ), որոնք նախատեսված են ինչպես առանձնատան կամ բնակարանների, այնպես էլ ԿՈՄԵՐՑԻՈՆ նշանակություն ունեցող տարածքների համար։
Առանձնահատկություններ
Վինիլային հատակի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն տեխնոլոգիապես բարդ արտադրանք է, որտեղ յուրաքանչյուր շերտ (մեմբրաններ, թաղանթներ) պատասխանատու են նյութի տարբեր հատկությունների համար՝
1․մաշվածակայունությունը, դիմացկունությունը, ամրությունը, Էլաստիկությունը և այլն։ Նրա բաղադրությունը, կառուցվածքը, շերտերի քանակը, դրանց հաստությունը և շերտերի հատկությունները ապահովում են վինիլային հատակների սպառողական որակը։
Որպես որակյալ և Եվրոպայում մեծ ճանաչում ունեցող օրինակ՝ կդիտարկենք հունգարական GRABO ապրանքանիշի LVT-ները (լյուքս վինիլային սալիկներ)։
Բացի այն, որ Grabo վինիլային հատակները առանձնանում են իրենց դիզայնի բազմազանությամբ, միևնույն ժամանակ, ունեն գերազանց մաշվածակայունության և դիմացկունության աստիճան, այնպես որ կարող են ծառայել շատ երկար տարիներ, ինչպես ԿԵՆՑԱՂԱՅԻՆ, այնպես էլ ԿՈՄԵՐՑԻՈՆ տարածքներում։ Այն չի վախենում խոնավությունից, քիմիական ռեագենտներից, առանձնանում է ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ բարձր դիմադրությամբ, ցույց է տալիս այլ բարձր գործառնական հատկանիշներ: Այս ամենը կախված է նրա շերտերի բաղադրությունից, քանակից և հաստությունից:
Grabo ընկերությունն արտադրում է ծածկույթը իր IGUARD ֆիրմային տեխնոլոգիայով։
Ընդհանուր առմամբ, նյութը բաղկացած է՝
1.քվարցային ավազի, 2.կավիճի, տալկի, 3.պոլիվինիլքլորիդի, 4.ապակու մանրաթելերի, 5.կենսաբանորեն իներտ պլաստիֆիկատորի և այլ անվտանգ հավելումներից, որոնք միացված են իրար բարձր ճնշման տակ: Փաստորեն, այն հիշեցնում է” Շերտավոր կարկանդակ”, որը բաղկացած է հինգ կամ վեց շերտերից ‘ պաշտպանիչ, թափանցիկ, դիզայներական շերտից, միջին շերտից, ապակյա մանրաթելից և հետևի շերտից:
Ի դեպ, LVT-սալիկների գլխավոր առանձնահատկությունը դա նրա մաշվածակայունության աստիճանն է։ Դա ապահովում է նրա պաշտպանիչ շերտը, այլ ոչ թե հաստությունը կամ կառուցվածքը։ Եվ ինչպես լամինատե հատակները ունեն դիմացկունության կարգեր՝ AC4,5,6, այնպես էլ վինիլային հատակների պաշտպանիչ շերտի հաստությամբ (օրինակ՝ 0․3, 0․4մմ) կարգվում են 32/33/34/ (այս դասերը նախատեսված են բնակելի տարածքների համար)։
Նշենք, որ GRABO ՎԻՆԻԼԱՅԻՆ հատակները ունեն 0․5մմ-ից 1մմ պաշտպանիչ շերտի հաստություն (42/43 կարգ- նախատսված ԿՈՄԵՐՑԻՈՆ տարածքների համար), ինչը խոսում է շատ բարձր որակի և երաշխիքի մասին։
Մի շատ կարևոր համգամանք ևս, շատ գնորդներ, հատկապես մանկական հաստատությունների և սենյակների համար, հարցնում են, թե արդյո՞ք այն վնասակար չէ:
Նշենք, որ GRABO ՎԻՆԻԼԱՅԻՆ հատակների Նյութը պատրաստվում է առանց ֆտալատների օգտագործման և չի պարունակում ցնդող օրգանական միացություններ:Այցելեք մեր գործընկերներին, կոշիկները՝ նորաձև կոշիկի առաջատարներին:
1․Նրանք ունեն Silver Knight-ի յուրահատուկ արտոնագրված ծածկույթ, որը ձևավորում է ինքնաախտահանիչ մակերևույթ, որը վերացնում է վնասակար բակտերիաները:
2․ Նյութը լիովին համապատասխանում է սանիտարահամաճարակաբանական պահանջներին, ինչը հաստատված է առողջապահական հավաստագրով։
3․Բացի այդ, ունեն CM2 հրդեհային անվտանգության դասակարգման վկայագիր, որը խոսում է իր գերազանց հակահրդեհային հատկությունների մասին:
Top Floor-ը, հանդիսանալով հունգարական GRABO ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, առաջարկում է ամենաորակյալ և բարձրակարգ ՎԻՆԻԼԱՅԻՆ հատակների ամենալայն տեսականին։
TOP FLOOR – Որակի և Երաշխիքի գրավական