Հիբրիդ ՔՎԱՐՑ-ՎԻՆԻԼԱՅԻՆ հատակներ
Իսկ դուք գիտե՞ք, որ այսօր գոյություն ունի ՀԻԲՐԻԴ ՎԻՆԻԼԱՅԻՆ հատակ(SPC+WOOD, փայտ+քվարց-վինիլ), որը հնարավորություն է տալիս ունենալ բնական փայտե արտաքին շերտով՝ ՔՎԱՐՑ-ՎԻՆԻԼԱՅԻՆ հատակ։
Այն նորույթ է եվրոպական հատակի ծածկույթների շուկայում։
Իտալական SKEMA ապրանքանիշը, իր նորարարական այս արտադրանքում համատեղել է ծածկույթի բնական, պրակտիկ, ձայնա և ջերմամեկուսիչ, ջրակայուն հատկությունները, ինչպես նաև կիրառել է TLS-5G ինժիներական փականային համակարգ, որի շնորհիվ այն դարձել է էլ ավելի ամուր, հուսալի և շատ հեշտ տեղադրվող։
Այսպիսով ըստ կառուցվածքի այն բաղկացած է`
1․ Բնական փայտի վերին շերտից
2․ Հիմքը՝ օրգանական SPC (քարի և պոլիմերի միացություն)
3. Բնական խցանափայտի ենթաշերտ
4․ Ընդհանուր հաստություն՝ 7մմ
Ի դեպ, նախապես ամրացված խցանափայտի ենթաշերտը նույնպես նորամուծություն է։ 100% բնական նյութ, որը հայտնի է իր հերմետիկությամբ, ձայնա և ջերմամեկուսիչ, ջրակայուն հատկություններով, ինչը իդեալական է հատակի ջեռուցման համակարգերի համար։ Խցանափայտը շատ առանձգական և դիմացկուն նյութ է և այն ապահովում է քվարց-վինիլային ջրադիմացկունությունը և ջերմամեկուսացումը։
STAR.WOOD 5G Քվարց-Վինիլային հատակները, իրենց փոքր հաստության և անջրանցիկ հատկության շնորհիվ, իդեալական տարբերակ են նաև լոգասենյակների և խոհանոցների համար։
Ունեն հատուկ հակահրդեհային Cfl-s1 դիմացկունություն, մաշվածակայունության բարձր աստիճան, ուստի հարմար են նաև կոմերցիոն՝ ծանրաբեռնված տարածքների համար։ Չեն պարունակում ֆտալատներ և թունավոր ծանր մետաղներ։
STAR.WOOD 5G Քվարց-Վինիլային հատակների հավաքածուն հասանելի է 6 բնական կաղնու փայտի երանգներով և երկու չափերով՝ 1218x165x7մմ և 1900x190x7մմ:
Այսպիսով SKEMA Քվարց-Վինիլային հատակները առանձնանում են իրենց կիրառման մեծ ճկունությամբ, բարձր տեխնոլոգիականությամբ և նորարարական բնույթով:
Այցելեք Top Floor խանութ-սրահներ, որտեղ ցուցադրված են Իտալական SKEMA ապրանքանիշի քվարց-վինիլային հատակների բազմաոճ տեսականին։
Top Floor որակի և ճաշակի լավագույն երաշխիքը։