Ինչպես ճիշտ ընտրել լամինատե հատակ
Շատերը լամինատե հատակ ընտրելիս ուշադրություն են դարձնում միայն արտաքին տեսքին, մինչդեռ կան շատ ավելի կարևոր չափանիշներ, որոնք անպայման պետք է հաշվի առնել:
Եկեք պարզենք, թե որոնք են այդ չափանիշները, որպեսզի հաջորդ անգամ չսխալվենք:
Լամինատե հատակ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել մի շարք հատկանիշների՝
✔ մաշվածակայունության աստիճանը
✔ կարգը
✔ տախտակի հաստությունը
✔ ջրակայունությունը
✔ տակդիրի որակը
✔ էկոլոգիապես մաքրությունը
Արդյոք գիտե՞ք, թե ինչ է իրենից ներկայացնում լամինատե հատակը և ի՞նչ առանձնահատկություններ ունի․
Նախ և առաջ խոսենք կառուցվածքից՝
Լամինատ (լատ. lamina = շերտ) – ամուր բազմաշերտ հարկի ծածկույթ է, որը բաղկացած է սեղմված փայտի մանրաթելից, ներծծված թղթախեժի շերտից և մաշվածակայուն վերին շերտից, որը իր կարևորագույն հատկանիշներից մեկն է։
Դե իսկ որակը կախված է մի շարք հատկանիշներից՝
Կայունացնող շերտը
Այն նպաստում է լամինատե հատակի ամրությանը, այն դարձնում է մաշվածակայուն ու պաշտպանում դեֆորմացիայից։
Հիմնական շերտ
Սրանով է պայմանավորված լամինատե հատակի որակը։ Այս փայտային խտանյութը նպաստում է լամինատե հատակի երկարակեցությանը։
Դեկորատիվ շերտ
Դեկորատիվ շերտն ապահովում է արտաքին տեսքը։ Շնորհիվ նախշերի բազմազանության՝ կարելի է ընտրություն կատարել ցանկացած տարածքի համար։
Պաշտպանիչ շերտ
Այս շերտի շնորհիվ լամինատե հատակը պաշտպանվում է քերծվածքներից ու վնասվածքներից։
Լամինատե հատակ ընտրելիս մի մոռացեք դրա տակ դրվող հարթակի մասին, քանի որ դրանից է կախված նրա երկարակեցությունը։
Բացի այդ, լամինատե հատակի տակդիրն ապահովում է՝
- Հատակի ձայնամեկուսացումը
- Մակերևույթի հարթեցումը
- Ջրամեկուսացումը
Ըստ կառուցվածքի լինում են՝ փայլուն, անփայլ և տեքստուրային։ Գոյություն ունեն նախշերով ու ձևով բազմատեսակ լամինատե հատակներ։ Այս հատակի ծածկույթները առանձնանում են նաև իրենց շարվածքներով , որոնք տարբերվում են միմյանցից տեղադրման առանձնահատկություններով։ Ճիշտ ընտրված շարվացքը ապահովում է ինտերիերի առանձնահատուկ դիզայնը։
Այցելեք Top-Floor և կատարեք ճիշտ ընտրություն։