Ինչպես ճիշտ խնամել լամինատե հատակը
Գիտե՞ք, որ լամինատե հատակը սխալ խնամելու պատճառով ավելի արագ է վնասվում և կորցնում իր սկզբնական գեղեցկությունը։
Իսկ ինչպե՞ս ճիշտ մաքրել և խնամել լամինատե հատակը․ հարցին կպատասխանենք մասնագիտական խորհուրդներով։
Եվ այսպես․ լամինատե հատակը խնամելու և մաքրելու համար ձեզ անհրաժեշտ են հետևյալ պարագաները․
- շվաբր՝ փափուկ կտորով կամ բրդյա ծածկույթով,
- հատակի լվացման միջոց,
- հարմարավետ դույլ,
- տաք, բայց ոչ եռման ջերմաստիճանի ջուր։
Խորհուրդ 1․
Լամինատե հատակը հաճախակի լվանալ պետք չէ, որքան էլ որ լամինատը ջրակայուն լինի, չափից դուրս խոնավությունը կարող է վնասել այն։
Խորհուրդ 2
Ճիշտ է հատակը չոր կտորով մաքրել փոշուց 2 օրը 1 անգամ։ Շվաբրին կարող է փոխարինել նաև փափուկ գլխիկով փոշեկուլը։
Խորհուրդ 3
Երբեք չօգտագործեք այնպիսի պարագաներ որոնք ունեն կոշտ ծածկույթ։ Դրանք ավելի արագ կվնասեն լամինատե հատակի մակերեսը։
Խորհուրդ 4
Լամինատե հատակը լվանալիս պարտադիր օգտագործեք չոր փափուկ կտոր կամ հատակի անձեռոցիկներ, որով անհրաժեշտ է արագ չորացնել մակերեսի խոնավությունը։
Խորհուրդ 5
Հյութի, գինու, սուրճի գունավոր բծերը կարելի է հեռացնել չեզոք լվացող միջոցների լուծույթով;
Խորհուրդ 6
Հեռացնել մաստակը կամ մոմը հնարավոր է սառույցի խորանարդիկների միջոցով: Պետք է դնել մաստակի վրա և սպասել մինչև այն քարանա, այնուհետև կարծրացած կեղտը զգուշորեն հեռացնել հատուկ պլաստմասե քերիչով:
Չնայած վերը թվարկված միջոցներին՝ լամինատե հատակի մաքրությունը կարելի է ապահովել նաև հատուկ մաքրող միջոցներով, որոնք կարող եք գտնել Top Floor խանութ-սրահներում։