Ի՞նչ է իրենից ներկայացնում խցանային հատակը և ի՞նչ առանձնահատկություններ ունի։
Այս հոդվածում Ձեզ կպատմենք հատակի ծածկույթի մի նոր տեսակի մասին, որը կարճ ժամանակահատվածում հասցրել է առաջատար դիրքեր գրավել հատակի ծածկույթների բազմազանության մեջ։
Եկեք պարզենք, թե ի՞նչ է խցանային հատակը, ինչ առավելություններ ունի, կարելի՞ է արդյոք այն տեղադրել լոգարանում կամ խոհանոցում, և մի շարք այլ կարևոր հարցեր։
Խցանը էկոլոգիապես անվտանգ է և նրա արտադրության համար օգտագործվում է հատուկ ցեղատեսակի կաղնու կեղևի վերին շերտը: Սա եզակի բնական հումք է: Այս ծառատեսակը հանդիպում է եվրոպական մի շարք երկրներում և կեղևի տարանջատումը կատարվում է բացառապես ձեռքի աշխատանքի շնորհիվ, ինչի ընթացքում չի վնասվում ծառը։ Այնուհետև այն անցնում է մի շարք հատուկ մշակման տեխնոլոգիաներ՝ չորացում, մշակում, եփում։ Մանրացված և վերամշակված կեղևի զանգվածը դրվում է հատուկ բարձր ճնշումով սեղման տակ, ինչի շնորհիվ այն դառնում է շատ ամուր և դիմացկուն ու ստանում է յուրահատուկ տեսք։
Խցանային հատակները իրենց էկզոտիկ տեսքի շնորհիվ կարող են դիզայներական լուծումների մեծ հնարավորություններ տալ ցանկացած ինտերերի։ Իր դիմացկունության շնորհիվ այն լայնորեն կիրառում է կոմերցիոն ծանրաբեռնված տարածքներում՝ ռեստորաններ, սրճարաններ և այլ հասարակական վայրեր։
Խցանային հատակները ըստ իրենց հավաքման եղանակի լինում են սոսնձվող և փականով։
ՄԻ շարք առավելություններ․
1․ Էկոլոգիապես մաքուր են և բացարձակապես անվտանգ։ Չունեն հոտ, հակաստատիկ են և փոշի չեն կլանում, ինչը շատ կարևոր է ալերգիկ մարդկանց առողջության համար։ Այս պատճառով շատերը իրենց փոքրիկների սենյակներում տեղադրում հատակի հենց այս տեսակը, քանի որ այն 100% հիպոալերգիկ է։
2․ Այն չի արտադրում թունավոր նյութեր տաքանալուց, չի բորբոսում և ընդհանրապես խոնավություն և ջուր չի կլանում։ Այդ է պատճառը, որ խցանային հատակները լայնորեն կիրառվում են ոչ միայն խոհանոցներում, այլև լոգասենյակներում։
3․ Խցանային հատակները ունեն ձայնամեկուսացման և ջերմամեկուսացման բարձր ցուցանիշ։ Նրա վրա ոտաբոբիկ քայլելը պատճառում է ջերմության և փափկության հաճելի զգացում։
4․ Հեշտ է տեղադրվում և չի առաջացնում ավելորդ խոչընդոտներ։
5․ Խցանային հատակի խնամքը շատ հեշտ է (բավարար է միայն՝ փոշեկուլով կամ խոնավ շորով սրբելը)։
5․ Ունի բարձր ջերմակայունության ցուցանիշ, ինչը թույլ է տալիս այն օգտագործել տարբեր նշանակության տարածքներում, քանի որ ջերմաստիճանի տատանումներից փոփոխությունների չի ենթարկվում։ Ուստի այն կարելի է տեղադրել ոչ միայն սենյակներում, այլ նաև պատշգամբներում, միջանցքներում, լոգարաններում։
6․ Դիմացկուն է, հարվածակայուն և կարող է ծառայել մինչև 40 տարի։
Top Floor խանութ-սրահում ներկայացված է շվեյցարական արտադրության LICO ապրանքանիշի խցանային հատակների ամենաորակյալ, բազմաոճ և գունեղ տեսականին։ Համեցեք և մեր փորձառու մասնագետները կօգնեն Ձեզ կատարել ճիշտ ընտրություն։
Top Floor – Որակ և Երաշխիք