Ի՞նչպիսի ԳՈՐԳԱՅԻՆ ծածկույթ ընտրել տան համար
Ցրտերը մոտենալուն պես՝ մեզանից յուրաքանչյուրը սկսում է մտածել տան ջերմության և առավել հարմարավետության մասին։ Ուստի, որպեսզի տան հատակը լինի տաք և հարմարավետ (առանց հատակի տաքացվող համակարգ տեղադրելու), կարելի է օգտագործել ավելի հեշտ տարբերակ՝ Գորգագործվածքային ծածկույթ(ковролин)։ Գորգային ծածկույթի առավելությունը, ի տարբերություն գորգի, կայանում է նրանում, որ այն կարելի է ընտրել Ձեր նախըտրած չափսի (գծամետրի)։
Սակայն գորգային ծածկույթ ընտրելիս, բացի արտաքին տեսքից, շատ կարևոր է ուշադրություն դարձնել մի քանի կարևորագույն հատկությունների վրա։
Նախորդ հոդվածներում մենք արդեն խոսել ենք, որ գորգային ծածկույթները ըստ նրանց օգտագործման նշանակության լինում են` Կոմերցիոն, Բնակարանային, Գրասենյակային, Հյուրանոցային, որոնք տարբերվում են իրենց առանձնահատկություններով:
Ընդհանրապես ցանկացած նշանակության գորգային ծածկույթ ընտրելիս՝ շատ կարևոր է իմանալ՝
1․ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ Անվտանգության և Մաքրության մասին (որակյալ գորգային ծածկույթները անպայմանորեն ունենում են միջազգային առողջապահական նորմերին համապատասխանության սերտիֆիկատներ)։
2․ Ինչպիսի տարածքի համար է նախատեսված (քանի որ յուրաքանչյուր տեսակ ունի դիմացկունության աստիճանի դասակարգում)։
3․ Ինչ հումքից է պատրաստված (հիմնական շերտը, խավի բաղադրությունը, գործվածքի տեսակը և այլն)։
4․ Որակը (գույնի պահպանման, մաշվածակայունության և դիմացկունության աստիճանը,կարգը, ձայնա և ջերմամեկուսացման աստիճանը, և այլն)։
Ձեզ ենք ներկայացնում մի քանի օգտակար խորհուրդ բնակարանային գորգային ծածկույթի ընտրության հարցում՝
Օրինակ
․ Մանկական սենյակում ծածկույթը պետք է լինի էկոլոգիապես անվտանգ և հեշտ խնամվող և մաքրվող։ Կատարյալ լուծում է- կարճ, բնական խավով տարբերակը (ի դեպ, Top Floor-ում ներկայացված գորգային ծածկույթները ունեն որակի և Էկոլոգիապես մաքրության հատուկ փաստաթղթավորված երաշխիք՝ (ներսի օդի անվտանգությունը հաստատվել է A+ օդի անվտանգության եվրոպական վկայագրով, իսկ խավի բաղադրությունն ու հիմքը պատրաստված են սերտիֆիկացված անվտանգ հումքից, որը համապատասխանում է մանկական ապրանքների արտադրության խիստ նորմերին):
․ Խոհանոցի համար պետք է ընտրել ջերմաստիճանի տատանումներին և խոնավությանը դիմացկուն, կարճ խավով տեսակը։
․ Նախասրահի գորգային ծածկույթը պետք է ունենա ամենաբարձր դիմացկունության և խոնավակայունության աստիճան (AC5- 33կարգ), քանի որ այն տան ամենածանրաբեռնված հատվածն է։
․ Հյուրասենյակները և ննջարաները հանդիսանում են մարդու հանգստի և հարմարավետության միջավայր, ուստի գորգային ծածկույթը պետք է ապահովի առավելագույն ներդաշնակության մթնոլորտ։ Կարելի է ընտրել բարձր բնական խավով յուրահատուկ և գեղեցիկ դիզայներական լուծումներով տարբերակներ( քիչ լուսավոր սենյակներում՝ նախընտրելի են բաց գույների գորգածածկերը)։
Տեղեկացնում են նաև, որ Top Floor-ն (որը հանդիսանում է պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում) առաջարկում է աշխարհահռչակ Tarkett, Sintelon, Desso ապրանքանիշերի բարձրակարգ ԳՈՐԳԱՅԻՆ ծածկույթների ամենալայն տեսականին, որոնք համապատասխանում են բոլոր միջազգային նորմերին և ունեն փաստաթղթավորված երաշխիք։