Ընտրում ենք լամինատե հատակ մանկական սենյակի համար
Հատակի ծածկույթ ընտրելիս մշտապես կանգնում ենք երկընտրանքի առջև՝ ի՞նչ ծածկույթ ընտրել, ի՞նչ հատկանիշներ հաշվի առնել ընտրելիս և այլն։ Վերջին տարիներին ամենատարածված հատակի ծածկույթը համարվում է լամինատե հատակը։ Սակայն շատերը վախենում են մանկական սենյակներում այն կիրառելուց։
Այսօր արտադրվում են այնպիսի լամինատե հատակներ, որոնք ոչ միայն էկոլոգիապես մաքուր են, այլ նաև ունեն փայտե հատակի հաստություն և ամրություն (ինչպես օրինակ՝ Tarkett ապրանքանիշն է՝ իր բարձրորակ լամինատե հատակներով), որոնք վստահորեն կարելի է տեղադրել մանկական սենյակներում։
Այս հոդվածում կխոսենք մանկական սենյակի համար լամինատե հատակի ընտրության չափանիշների մասին։
Մանկական սենյակի լամինատե հատակը պետք է․․․
- լինի էկոլոգիապես մաքուր
- զերծ լինի քիմիական վնասակար բաղադրիչներից
- լինի մաշվածակայուն ու հարվածադիմացկուն
- լինի ջրակայուն և խոնավադիմացկուն
- ունենա բարձր ամրություն
Մի քանի խորհուրդ
Ինչպես վերը թվարկեցինք, փոքրիկի սենյակի համար անպայման պետք է ընտրել ջրակայուն լամինատե հատակ: Բոլորս էլ գիտենք, թե որքան ջուր է թափվում հատակին հենց այս սենյակում: Բացի այդ, այն պետք է լինի նաև հարվածադիմացկուն, քանի որ ոչինչ չպետք է խոչընդոտի Ձեր փոքրիկի աշխույժ առօրյային։ Այս դեպքում պետք է ընտրել 32/33 կարգի լամինատե հատակներ, որոնք ունեն բարձր մաշվածակայունություն և դիմացկունություն։
Եթե սենյակը փոքր է, ապա նախընտրությունը տվեք բաց երանգներին: Այս դեպքում սենյակը ոչ միայն կընդարձակվի, այլև կստեղծվի ուրախ և վառ մթնոլորտ։
Շատ կարևոր է նաև լամինատե հատակի ճիշտ տեղադրումը։ Մեծ ուշադրություն պետք է դարձնել հատկապես տակդիրների ընտրությանը։ Ճիշտ ընտրված տակդիրները կապահովեն ոչ միայն ձայնամեկուսացումը և ջերմամեկուսացումը, այլև հատակի երկարակեցությունը։
Քանի որ փոքրիկները հիմնականում խաղում են հատակին նստած, ուստի շատ կարևոր է նաև լամինատե հատակի հաստությունը, քանի որ այն ապահովում է ջերմություն։ Որքան բարձր է լամինատե հատակի հաստությունը , այնքան ամուր է և հուսալի։ Այս դեպքում նախընտրելի են 8 մմ և ավելի հաստություն ունեցող լամինատե հատակները։
Եվրոպական բարձրորակ լամինատե հատակների ամենալայն տեսականին կարող եք գտնել Top Floor հատակի ծածկույթների մասնագիտացված խանութ-սրահներում։ Մենք կօգնենք Ձեզ կատարել լավագույն ընտրություն՝ ցանկացած տարածքի համար։
Վստահեք մեզ Ձեր փոքրիկի սենյակի հատակը և համոզված եղեք, որ ճիշտ ընտրություն եք կատարել: