Նոր սերնդի ԼԻՆՈԼԵՈՒՄՆԵՐ Tarkett
Նորագույն բարձր տեխնոլոգիաների շնորհիվ այժմ ժամանակակից ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԼԻՆՈԼԵՈՒՄՆԵՐԸ դարձել են ամենատարածված հատակի ծածկույթները։
Այս հոդվածում կներկայացնենք ԼԻՆՈԼԵՈՒՄՆԵՐ արտադրող՝ եվրոպական առաջատար Tarkett ապրանքանիշի արտադրանքը, ինչը կփոխի՝ նախկինում հասարակությանը հայտնի լինոլեումի մասին պատերացումները։
Ի՞նչից է այն պատրաստված
Լինոլեումի հիմնական բաղադրիչ մասը՝ կտավատի ձեթն է, այստեղից էլ նրա անունը լատիներենից՝ (linum– կտավատ,-oleum-ձեթ, յուղ): Այսպիսով, ԼԻՆՈԼԵՈՒՄԸ՝ հատակի ծածկույթ է, որը բաղկացած է հիմնականում բնական, բնության մեջ հանդիպող հումքից՝ կտավատի յուղ, փայտի խեժ, փայտի ալյուր կամ Խցանափայտի ալյուր, կրաքարի փոշի, գունավոր relojes ferrari falsos և սպիտակ պիգմենտներ, ջուտի հյուսվածք: Հետագայում որոշ բաղադրիչներ փոխարինվեցին նաև Պոլիվինիլքլորիդով (ՊՎՔ), ինչը խոսում է այն մասին, որ ԼԻՆՈԼՈՒՄԸ՝ ՊՎՔ և վերոնշյալ բնական բաղադրիչներից բաղկացած ամբողջովին Բնական ծածկույթ է։
Ըստ կիրառման ոլորտի՝ ԼԻՆՈԼԵՈՒՄՆԵՐԸ ունեն կարգեր և լինում են ԿԵՆՑԱՂԱՅԻՆ (տների կամ բնակարանների համար) և ԿՈՄԵՐՑԻՈՆ (հասարակական նշանակություն ունեցող տարածքների համար)։Այս հոդվածում նշվում են ձեր սիրած գլխարկները սուպեր ցածր գներով: Ընտրեք նույն օրվա առաքում, մեքենայով առաքում կամ պատվիրեք պիկապ:
TARKETT-ընկերությունը, լինելով շուրջ 130 տարի հատակի ծածկույթների արտադրության ոլորտում, օգտագործել է ինովացիոն տեխնոլոգիաներ, ինչի շնորհիվ շարունակում է զբաղեցնել իր առաջատար դիրքը ԼԻՆՈԼԵՈՒՄՆԵՐԻ արտադրություն ոլորտում։
Tarkett ԼԻՆՈԼԵՈՒՄՆԵՐԸ, բազմազան գույների, երանգների և դիզայներական բազմաոճ լուծումների հետ մեկտեղ, ստեղծվել են «Կենդանի Կառուցվածք», «Unrepeatable դիզայն», « 3D դիզայն» տեխնոլոգիայով, ինչը հնարավորություն է տալիս առավելագույնս ճշգրիտ փոխանցել բնական փայտի, քարի, գործվաքի աբստրակցիաների գեղեցկությունը։
Այս հատակի կարևորագույն հատկություններից են՝
1․ ԲԱՐՁՐ ԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅՈՒՆ (Tarkett ԼԻՆՈԼԵՈՒՄՆԵՐԸ ունեն առնվազն 15 տարվա գործարանային երաշխիք, որի ընթացքում չեն կորցնում իրենց սկզբնական փայլը, գույնը և չեն դեֆորմացվում)։
2․ ՋՐԱԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ (իրոք, միակ ծածկույթն է, որ չի վախենում, ոչ պատահաբար թափվող մի բաժակ ջրից, ոչ հարևանների անսպասելի ջրհեղեղից։ Դա է պատճառը, որ շատ հաճախ ԼԻՆՈԼԵՈՒՄԸ տեղադրում են խոհանոցում, և նույնիսկ լոգասենյակում):
3. ԲԱՐՁՐ ՋԵՐՄԱ և ՁԱՅՆԱՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ՑՈՒՑԱՆԻՇ (այն ավելի տաք ծածկույթ է, քան կերամիկականը, սակայն ցանկության դեպքում Tarkett լինոլեումների դեպքում վստահորեն կարող եք տեղադրել նաև հատակի տաքացվող համակարգ, որը չի գերազանցի 27 աստիճանը)։
4․ ՓՈՇԻ ՉԻ ԿԼԱՆՈՒՄ
5․ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ և ԱՆՎՏԱՆԳ (ունի «ԿՅԱՆՔԻ ԹԵՐԹԻԿ» միջազգային բնապահպանական պիտակավորում, չի արտադրում վնասակար նյութեր, չի պարունակում ֆորմալդեհիդ, արտադրության մեջ թունավոր օրգանական լուծիչներ չեն օգտագործվում):
5․ Պաշտպանիչ ԼԱՔ (հասկանալով, որ հատակների համար շատ կարևոր է արտաքին տեսքը, արտադրողը օգտագործել է լրացուցիչ պաշտպանիչ լաք, ինչի շնորհիվ այն ոչ միայն պահպանում է սկզբնական տեսքը, այլև զգալիորեն հեշտացնում է խնամքը։
Այսպիսով, վստահեք TARKETT-ին և վայելեք իրական ՈՐԱԿԻ և ՀԱՐՄԱՐԱՎԵՏՈՒԹՅԱՆ զգացումը տասնյակ տարիներ։